Շրջակա միջավայրին պատճառվել է 1.43 միլիոն դրամի վնաս

Շրջակա միջավայրին պատճառվել է 1.43 միլիոն դրամի վնաս

ԷկոԼուր-www.mnp.am

ՀՀ բնապահպանության նախարարաության աշխատակազի բնապահպանական պետական տեսչության կողմից 10.10.11-14.10.11.թթ ընկած ժամանակահատվածում  իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի  քննության արդյունքում  բնապահպանական պետական տեսչության կողմից կայացվել է 2.86 մլն.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 40 որոշում և հաշվարկվել է  1.43մլն.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Ջրերի պահպանության ոլորտ

ՀՀ վարչապետի հանձնարարականով Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծությամբ զբաղվող  6  տնտեսվարող սուբյեկտների մոտ  իրականացված ստուգումների արդյունքում կազմվել է  380.0հազ.դր գումարի 6 վարչական տուգանքի որոշում:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ`

1.Լոռու տարածքային բաժնի  վարույթին հանձնված 8 գործով 8 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 400.0հազ.դր գումարի  վարչական տուգանքի 8 որոշում և հաշվարկվել է  723.5 հազ.դր. գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:

2 Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

1.Արմավիրի  տարածքային բաժնի կողմից կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի 1 որոշում:

Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար

 Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողությա բաժնի  աշխատակիցների  կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 80.0 հազ.դրամ գումարի վարչական տուգանքի 1 որոշում:

 Բնապահպանական պետական տեսչության պետի մոտ 25.07.11թ կայացած խորհրդակցության  Արձանագրություն N 1-ի հանձնարարականի համաձայն   իրականացված շրջայցերի  արդյունքում հայտնաբերվել է`

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

1. Անտառների վերահսկողության բաժնի  աշխատակիցների կողմից  իրականացված  շրջայցերի ընթացքում արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 4 դեպք, ինչի համար կայացվել է 400.0հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 315.0հազ.դր ընդհանուր գումարի բնությանը հասցված վնաս:

2. Երևանի  տարածքային բաժնի  աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման  1 դեպք, ինչի համար կայացվել է 100.հազ. դրամ  գումարով վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է  15.0 հազ. դրամ  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

3. Շիրակի  տարածքային բաժնի  աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման  1 դեպք, ինչի համար կայացվել է 100.հազ. դրամ  գումարով վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է  30.0 հազ. դրամ  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

4. Գեղարքունիքի տարածքային բաժնի  աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման  3 դեպք, ինչի համար կայացվել է 300.հազ. դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի  3 որոշում և հաշվարկվել է  131.0 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

5. Տավուշի տարածքային բաժնի  աշխատակիցների կողմից  արձանագրվել է  փայտանյութի ապօրինի տեղափոխման  1 դեպք: Վարչական վարույթն ընթացքի մեջ է:

6. Լոռու տարածքային բաժնի  աշխատակիցների կողմից  արձանագրվել է  փայտանյութի ապօրինի կուտակման   1 դեպք, ինչի համար հաշվարկվել է 157.5 հազ.դր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս: Վարչական վարույթն ընթացքի մեջ է:   

7. Կոտայքի տարածքային բաժնի  աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման  2 դեպք, ինչի համար կայացվել է 200.հազ. դրամ  գումարով վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է  60.0 հազ. դրամ   ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:

 Հանքանյութի ապօրինի տեղափոխում

1. Ընդերքի երկրաբանական և մակշեյդերական  վերահսկողության բաժնի    աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է  օգտակար հանածոների ապօրինի տեղափոխման  5 դեպք: Գործերի քննություններն ընթացքի մեջ են:  Նախկինում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի 3 որոշում:

2.Արագածոտնի  տարածքային բաժնի  աշխատակիցների կողմից հայտնաբերված առանց ծածկոցի հանքանյութի ապօրինի տեղափոխման   համար 1  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր  գումարով վարչական տուգանքի  որոշում:    

3.Շիրակի  տարածքային բաժնի  աշխատակիցների կողմից հայտնաբերված առանց ծածկոցի հանքանյութի ապօրինի տեղափոխման   համար 1  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր  գումարով վարչական տուգանքի  որոշում:

 Ապօրինի որս

1.Գեղարքունիքի տարածքային բաժնի   աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում  արձանագրված խեցգետնի ապօրինի որսի   համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի  2 որոշում:  Առգրավված 12.0կգ կենդանի խեցգետինը  բաց է թողնվել  Սևանա լիճ:

2. Արմավիրի տարածքային բաժնի  աշխատակիցների կողմից արձանագրված որսի կանոնների խախտման համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ  կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

3. Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողությա բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 150.0հազ.դր գումարի վարչական տուգանքի 1 որոշում:

4. Շիրակի տարածքային բաժնի   աշխատակիցների կողմից արձանագրված խեցգետնի ապօրինի որսի  համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի   որոշում: Առգրավվել է 3 հատ փոքր   ցանց, իսկ 3.0կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել ջրային ավազան:

4. Կոտայքի տարածքային բաժնի   աշխատակիցների կողմից արձանագրված ապօրինի որսի  համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի   որոշում:

Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության  կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 3.26 մլն.դր. գումար:                                

Հոկտեմբեր 21, 2011 at 14:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր