34 միլիոն 897 հազար դրամ անտառամշակույթների խնամքի համար

34 միլիոն 897 հազար դրամ անտառամշակույթների խնամքի համար

ԷկոԼուր

Հոկտեմբերի 20-ին ՀՀ կառավարության նիստում գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշմներից մեկում և Հայաստանում հիմնադրված անտառամշակույթները լրացնելու, ինչպես նաև ագրոտեխնիկական խնամք իրականացնելու ծախսերը ֆինանսավորելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել 34 մլն 897 հազար դրամ։ Ծրագրի նպատակն է 2007-2010 թթ. հիմնադրված 1853 հա անտառամշակույթներից 350 հեկտարի վրա կատարել լրացում, 342 հեկտարի վրա` ագրոտեխնիկական խնամք և խոտհունձ, ինչը կապահովի անտառամշակույթների բարձր կպչողականությունը: Այս մասին տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքը:

Հոկտեմբեր 21, 2011 at 16:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր