72 տարեկան հասակում կյանքից հեռացավ շրջակա միջավայրի պաշտպան, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Ռաֆայել Հովհաննիսյանը

72 տարեկան հասակում կյանքից հեռացավ շրջակա միջավայրի պաշտպան, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Ռաֆայել Հովհաննիսյանը

ԷկոԼուր

72 տարեկան հասակում կյանքից հեռացավ շրջակա միջավայրի պաշտպան, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Ռաֆայել Հովհաննիսյանը: Ընդգրկուն էր նրա գիտական գործունեության ոլորտը: Նա զբաղվում էր էկոլոգիայով, շրջակա միջավայրի ուսումնասիությամբ,  լիմնոլոգիայով, Ֆունկցիոնալ եւ պրոդուկցիոն ջրակենսաբանությամբ, ջրային էկոհամակարգերի մաթեմատիկական մոդելավորմամբ: Նա ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի, Միջազգային էկոլոգիական ակադեմիայի, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի, Ազգային անվտանգության պրոբլեմների գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ էր:

Նրա կյանքի գլխավոր գործը Սեւանն էր: Մինչեւ 2006թ-ը Ռաֆայել Հովհաննիսյանը գլխավորում էր ՀՀ ԳԱԱ-ի Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտը: 2002թ-ից մինչ իր մահը ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահի տեղակալն էր: Նա մեծ ջանքեր է գործադրել լճի յուրահատուկ էկոհամակարգի պահպանման համար: Մենք հատկապես բարձր ենք գնահատում Ռաֆայել Հովհաննիսյանի ներդրումը «Սեւանա լճի մասին» օրենքի ստեղծման եւ մշակման գործում, Սեւանա լճի ջրահավաք ավազանում արտադրության տեղակայման դեմ պայքարի գործում, մասնավորապես` Սեւանա լճի ավազանում գտնվող Սոտքի ոսկու հանքավայրում ոսկու կորզման ֆաբրիկայի կառուցման դեմ պայքարի գործում:

Ռաֆայել Հովհաննիսյանն արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդը և բնությունը» հանձնաժողովի պատվոգրի, Համամիութենական հիդրոկենսաբանական ընկերության, Սևանի քաղաքային և գործադիր խորհրդի պատվոգրերի:

Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:

Հոկտեմբեր 24, 2011 at 14:41


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր