

ԷկոԼուր- ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 31.10.11-04.11.11.թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում բնապահպանական պետական տեսչության կողմից կայացվել է 2.16մլն.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 31 որոշում և հաշվարկվել է 769.5հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Ջրերի պահպանության ոլորտ
ՀՀ վարչապետի հանձնարարականով Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծությամբ զբաղվող 6 տնտեսվարող սուբյեկտների մոտ Ջրերի վերահսկողության բաժնի կողմից իրականացված ստուգումների արդյունքում կազմվել է 550.0հազ.դր գումարի 6 վարչական տուգանքի որոշում:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Սյունիքի տեսչական բաժնի վարույթին հանձնած 1 գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 60.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի 1 որոշում:
Տավուշի տեսչական բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված 4 ապօրինի ծառահատման դեպքի համար կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում:
Շիրակի տեսչական բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված 1 գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 49.5հազ.դր. շրջակա միջավայրին հասցված վնաս:
Եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Արարատի տեսչական բաժնի աշխատակիցների կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Կոտայքի տեսչական բաժնի աշխատակիցների կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի տեսչական բաժնի աշխատակիցների կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր.գումարի վարչական տուգանքի որոշում:
Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար
Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Բնապահպանական պետական տեսչության պետի մոտ 25.07.11թ կայացած խորհրդակցության Արձանագրություն N 1-ի հանձնարարականի համաձայն իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է`
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Անտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպք, ինչի համար կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 600.0հզ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կոտայքի տեսչական բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպք, ինչի համար կայացվել է 200.հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 120.0 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Տավուշի տեսչական բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպք, ինչի համար կայացվել է 300.0հազ.դր. ընդհանուր.գումարի վարչական տուգանքի 3 որոշում:
Հանքանյութի ապօրինի տեղափոխում
Ընդերքի երկրաբանական և մակշեյդերական վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է օգտակար հանածոների ապօրինի տեղափոխման 3 դեպք: Հայտնաբերված խախտումների համար կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:
Լոռու տեսչական բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Ապօրինի որս
Արագածոտնի տեսչական բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Արմավիրի տեսչական բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր.գումարի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի տեսչական բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի 1 դեպքի համար կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 5 հատ խեցգետնի որսի փոքր ցանց, իսկ 4 կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել ջրային ավազան:
Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ.բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 3.39 մլն.դր. գումար:
Նոյեմբեր 10, 2011 at 12:21
