ԵՐԵՎԱՆԻ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿՄԵԿՆԱՐԿԵՆ ԱՌԱՋԻԿԱ ԱՄԻՍՆԵՐԻՆ

ԵՐԵՎԱՆԻ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿՄԵԿՆԱՐԿԵՆ ԱՌԱՋԻԿԱ ԱՄԻՍՆԵՐԻՆ

«Արմենպրես»

Երեւանի թունաքիմիկատների գերեզմանոցի ուղղությամբ աշխատանքները կմեկնարկեն առաջիկա ամիսներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության բնակչության եւ տարածքների պաշտպանության վարչության պետ Սերգեյ Ազարյանը, նախատեսվում է, որ հաջորդ ամիս խնդրին ծանոթանալու նպատակով Հայաստան կայցելեն միջազգային փորձագետներ:
  
Որոշվել է Երեւանի Էրեբունի համայնքում գտնվող թունաքիմիկատների գերեզմանոցի պարունակությունը երկրից դուրս հանել եւ ոչնչացնել, քանի որ Հայաստանում համապատասխան տեխնոլոգիաներ չկան: Այդ ուղղությամբ արդեն բանակցություններ են վարվում Ռուսաստանի եւ Ֆինլանդիայի մասնագետների հետ:
  
Թունաքիմիատների ոչնչացումը կարժենա շուրջ 3 մլն եվրո: Աշխատանքներն իրականացնելու համար, բացի պետական ֆինանսավորումից, ակնկալվում է նաեւ դոնոր կազմակերպությունների մասնակցությունը: Ըստ Ս.Ազարյանի` միջազգային կառույցներից արդեն որոշակի գումար ստացվել է:

Նշենք, որ վերոհիշյալ գերեզմանոցում 1973 թ-ից թաղված են 500 տոննայից ավելի 35 անվանում ոչ պիտանի թունաքիմիկատներ: Գերեզմանոցը գտնվում է սողանքային գոտում:

Հունիս 24, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր