

ԷկոԼուր-ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 07.11.11.-11.11.11.թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում բնապահպանական պետական տեսչության կողմից կայացվել է 1.7մլն.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 24 որոշում և հաշվարկվել է 1.1մլն.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Սյունիքի տեսչական բաժնի վարույթին հանձնած 1 գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տեսչական բաժնի վարույթին հանձնած 2 գործով կատարվել է տեղազննում և հաշվարկվել է 625.5հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Արագածոտնի տեսչական բաժնի աշխատակիցների կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Լոռու տեսչական բաժնի աշխատակիցների կողմից 7 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 400.0հազ.դր.ընդհանուր գումարի վարչական տուգանքի 7 որոշում:
Արմավիրի տեսչական բաժնի աշխատակիցների կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր.գումարի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի տեսչական բաժնի աշխատակիցների կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար
Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Բնապահպանական պետական տեսչության պետի մոտ 25.07.11թ կայացած խորհրդակցության Արձանագրություն N 1-ի հանձնարարականի համաձայն իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է`
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Անտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 7 դեպք, ինչի համար կայացվել է 700.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել է 345.0հզ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կոտայքի տեսչական բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպք, ինչի համար կայացվել է 100.հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 15.0 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Գեղարքունիքի տեսչական բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպք, ինչի համար կայացվել է 100.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դր.գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Հանքանյութի ապօրինի տեղափոխում
Կոտայքի տեսչական բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված 1 դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Ապօրինի որս
Արագածոտնի տեսչական բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Կոտայքի տեսչական բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր.գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ.բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 2.1 մլն.դր. գումար:
Նոյեմբեր 21, 2011 at 12:13
