

Ա1+
Այսօր Ազգային ժողովում, կառավարության հրավիրած արտահերթ նիստի ընթացքում հետաձգվեց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի» նախագծի քվեարկությունը, քանի որ կառավարության հետ համաձայնության գալով, ԱԺ-ն որոշել էր հրավիրել խորհրդարանական լսումներ:
Բնապահպանական կազմակերպությունների հետ համատեղ, լսումները տեղի կունենան ուրբաթ օրը:
Երեկ պատգամավորները հայտարարեցին, որ այս օրինագիծը չի քննարկվել ԱԺ համապատասխան հանձնաժողովում եւ հապշտապ քայլ համարեցին այն քվեարկության դնելու որոշումը: Իսկ ահա բնապահպանների կարծիքով`«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի» նախագծում կան բազմաթիվ բացթողումներ և «հայրենի բնության համար վտանգավոր կետեր»:
Ի դեպ, ինչպես երեկ, այսօր էլ ԱԺ նիստերի դահլլիճը գրեթե դատարկ է՝ ներկա է ընդամենը 18 պատգամավոր: Այս պահին քննարկվում է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ օրիագիծը:
«Եկամտահարկի մասին», «Պարտադիր սոցվճարների մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին», «Շահութահարկի մասին», «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքների փոփոխություններն արդեն ընդունվել են՝ քվեարկությամբ:
Նոյեմբեր 29, 2011 at 17:29
