Կառավարությունը 16 տարվա ընթացքում հասարակական լսումների արարողակարգը որոշելու ժամանակ չի՞ ունեցել

Կառավարությունը 16 տարվա ընթացքում հասարակական լսումների արարողակարգը որոշելու ժամանակ չի՞ ունեցել

ԷկոԼուր

Հայաստանի կառավարությունը 16 տարիների ընթացքում չի կատարել օրենքի պահանջը` չի մշակել նախատեսվող գործունեության վերաբերյալ հասարակական լսումների անցկացման արարողակարգը: Այս մասին  «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց «Դալմա Սոնա» հիմնադրամի նախագահ, իրավաբան Ռուզան Ղազարյանը: Նա մատնշեց 1995թ. ընդունված  «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետը, որտեղ նշված է, որ  հասարակական լսումների արարողակարգը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: «Անցել է 16 տարի, սակայն դեռ հասարակական լսումների անցկացման արարողակարգ չունենք»,- ասաց նա:

Նշենք որ խոսքը վերաբերում է միայն նախատեսվող գործողությունների, այլ ոչ նորմատիվ իրավական ակտերի ընդունման վերաբերյալ հասարակական լսումներին:

Արարողակարգն այն մեխանիզմն է, որով հանրությունը, ելնելով շրջակա միջավայրի պահպանության ու պաշտպանության շահերից, կարող է մանրամասն տեղեկանալ, մասնակցել նախատեսվող գործունեության վերաբերյալ քննարկումներին և հենց նախնական փուլում իր կարծիքը հայտնել հնարավոր գործունեության` ուղղակի և անուղղակի ազդեցության մասին:

Ըստ Ռուզան Ղազարյանի` արարողակարգի մասին որեւէ դրույթ չկա նաեւ նոր` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծում, որի դեմ հանդես է գալիս հասարակությունը, եւ որի վերաբերյալ դեկտեմբերի 2-ին տեղի կունենան խորհրդարանական լսումներ:

Դեկտեմբեր 02, 2011 at 12:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր