«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ն պահանջում է պաշտոնազրկել Սյունիքի մարզպետին

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ն պահանջում է պաշտոնազրկել Սյունիքի մարզպետին

ԷկոԼուր

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ն պահանջում է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը անմիջապես հեռացվի իր պաշտոնից` կնոջ նկատմամբ բռնություն կիրառելու համար: Այս մասին գրված է https://www.change.org/petitions/-117 կայքում, որտեղ նաեւ այս առիթով ստորագրահավաք է սկսվել: Նման պահանջի համար հիմք է հանդիսացել  մարզպետի կողմից գործարար Սիլվա Համբարձումյանին ապտակելը, որը  կառավարության կողմից ոչ մի արձագանք չի ստացել եւ Քաջարան կատարած այցի ժամանակ բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին սպառնալը:

«Սա անընդունելի է ցանկացած քաղաքակիրթ հասարակությունում: Երբ տղամարդը, հատկապես կառավարության ներկայացուցիչը ցուցաբերում է նման բռնի վարք, և կառավարությունն առնվազն չի դատապարտում այն կամ պատժում, այն հանդիսանում է պատճառ բոլորի համար, որ կանանց նկատմամբ բռնությունը մատնված է ամենաթողության և ընդունված երևույթ է Հայաստանում:
Կոալիցիան դատապարտում է գենդերային հիմքով բոլոր տեսակի բռնությունները: Մենք գտնում ենք, որ այսպիսի գործողությունները ամրապնդում են բռնության մշակույթը և խրախուսում կանանց նկատմամբ բռնությունը, ինչը լայնորեն տարածված է հայկական ընտանիքներում:
Մենք պահանջում ենք, որ մարզպետը պաշտոնազրկվի նման ոչ քաղաքակիրթ վարքի համար»,- ասված է կոալիցիայի հայտարարության մեջ:

Դեկտեմբեր 22, 2011 at 14:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր