

ԷկոԼուր
Դեկտեմբերի 22-ին ՀՀ կառավարության նիստում գործադիրը հաստատեց «Արփի լիճ» ազգային պարկի 2011-2015 թթ. կառավարման պլանը, հավանություն տվեց
ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգին:
Կառավարության հավանությունն են ստացել նաեւ «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ չորս օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերը: Ըստ ՀՀ կառավարության պաշտոնական կայքի`այս օրենքների ընդունմամբ կստեղծվեն մարդու կյանքի, առողջության, անվտանգության ապահովման, ինչպես նաև հողի, բուսական և կենդանական աշխարհի, էկոհամակարգերի կենսաանվտանգության ապահովման բարենպաստ նախադրյալներ։
Դեկտեմբեր 23, 2011 at 17:08
