Հայաստանի Օմբուդսմենը կաջակցի էկոլոգներին Քաջարանի համար պայքարում

Հայաստանի Օմբուդսմենը կաջակցի էկոլոգներին  Քաջարանի համար պայքարում

Tert.am

Ամեն տարի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանում» արդյունահանվում է 15-17 մլն տոննա հանքանյութ: Այս մասին դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «ԷկոԼուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը։

«Այդ ամբողջ ծավալից ստացված տոքսիկները մնում են մեր հողերի վրա: Ու դեռ նրանք ուզում են առաջիկայում հասնեն 20 մլն տոննայի, իսկ այնուհետև 35 մլն տոննա: Հասկանո՞ւմ եք դա ինչ թիվ է»,-ասաց նա:

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Կարինե Հակոբյանն էլ հայտարարեց, որ սուտ է այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Քաջարանի գյուղապետը հետ է վերցրել իր հրաժարականը:

«Ես հենց երեկ եմ խոսել նրա հետ: Նա կանգնած է իր ժողովրդի կողքին և պայքարելու է մինչև վերջ: Այս հարցը մենք ոչ թե քաղաքականացնում ենք, այլ այն հենց քաղաքական է: Արցախյան հերոսամարտի ժամանակ մենք ամեն մի թիզ հողի համար պայքարում էինք, ստացվում է ադրբեջանցուն չենք թողնում վերցնի, բայց հային թողնու՞մ ենք»,-ասաց տիկին Հակոբյանը։

Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի ներկայացուցիչը բոլոր ներկաներին տեղեկացրեց, որ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը իր պատրաստվակամությունն է հայտնել բնապահպանների կողքին կանգնելու: Այժմ գրասենյակում մշակվում են առաջին քայլերն այդ ուղղությամբ։

Դեկտեմբեր 26, 2011 at 11:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր