Կանաչ գոտու և ընդհանուր օգտագործման տարածքների հաշվին տաղավարներ չեն տեղադրվել

Կանաչ գոտու և ընդհանուր օգտագործման տարածքների հաշվին տաղավարներ չեն տեղադրվել

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վերջին 2 ամիսների  ընթացքում Երևանի քաղաքապետարանը Երևանի Կենտրոնի գոտիավորման  նախագծին համապատասխան կառուցապատման աշխատանքներ է կատարում Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածում՝ իրականացնելով Արամի և Փավստոս Բուզանդի փողոցների շարունակությունը, որը հիմնականում սպասարկելու է «Հին Երևան» ծրագրով նախատեսված հատվածը:

Նոր փողոցների կառուցման արդյունքում  անհրաժեշտություն է առաջացել վերակառուցել գործող վարձակալների կողմից տնօրինվող տարածքները և դրանց սպասարկող տաղավարները՝  ըստ քաղաքապետարանի կողմից տրված սխեմայի: 
Տեղեկացնենք նաև, որ բանակցությունների արդյունքում  Աբովյան փողոցի որոշ կառուցապատողների ևս որպես փոխհատուցում առաջարկվել է այդ հատվածում տաղավարներ տեղադրել, բնականաբար, ոչ կանաչ գոտու և ընդհանուր օգտագործման տարածքների  հաշվին:

Միևնույն ժամանակ, նախատեսվում է ամբողջովին բարեկարգել Գլխավոր պողոտայի տվյալ հատվածը: Այս համատեքստում  քաղաքապետարանի կողմից մշակված է տվյալ տարածքի   բարեկարգման, կանաչապատման և արտաքին լուսավորության ծրագիր:

Հունվար 31, 2012 at 14:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր