Տարոն Մարգարյան` նոր ավտոմայրուղին չի վնասի Դալմայի այգու ոչ մի ծառ

Տարոն Մարգարյան` նոր ավտոմայրուղին չի վնասի Դալմայի այգու ոչ մի ծառ

ԷկոԼուր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադարձել բնապահպաններին մտահոգող երկու հարցերի` Դալմայի այգիներին եւ Մաշտոցի պուրակին: Ինչպես տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը, Տարոն Մարգարյանն ասել է, որ    Լենինգրադյան փողոցը Իսկակովի պողոտային կապող նոր 2.6 կմ երկարությամբ ավտոմայրուղին ոչ մի ծառի չի վնասի: «Ավտոմայրուղին անցնելու է Դալմայի այգիների սահմանի հարակից տարածքով: Գլխավոր հատակագծի համաձայն՝ նշված տարածքն ընդգրկված է նախագծային ավտոմայրուղու անցումային հատվածում, և շինարարական աշխատանքների ընթացքում ոչ մի այգի չի վնասվելու և ոչ մի ծառ չի հատվելու: Անհրաժեշտության դեպքում քաղաքապետարանի բնապահպանության վարչության կողմից հատուկ տեխնիկայի միջոցով կիրականացվի ծառերի վերատնկում»,- նշել է քաղաքապետը:  Անդրադառնալով Մաշտոցի պուրակին` Տարոն Մարգարյանն ասել է, որ  եղանակային պայմանների բարելավմամբ կմեկնարկեն Մաշտոցի պողոտայի և Կողբացու փողոցի միջնամասում գտնվող պուրակի բարեկարգման և կանաչապատման աշխատանքները:

«Այս տարի մենք նախատեսում ենք կրկնապատկել նախորդ տարիներին նախատեսված և կատարված աշխատանքները: «Կանաչ Երևան» կարգախոսին համապատասխան` ակնկալում ենք ավելացնել մայրաքաղաքի  կանաչ գոտիներն ու հետևողական աշխատանք տանել դրանց մշտական խնամքի ապահովման ուղղությամբ»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Լուսանկարը` Տիգրան Սարգսյանի

Մարտ 15, 2012 at 15:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր