

ԷկոLուր
Աբովյան 19 հասցեում վերակառուցվում է ստորգետնյա հասարակական սանհանգույց: Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանը: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքների իրականացման վայրում փակցնել համապատասխան տեղեկատվական ցուցանակ և միջոցներ ձեռնարկել իրազեկելու հանրությանն ընթացող աշխատանքների մասին:
«Աբովյան փողոցում մենք մեծ աշխատանքներ ենք տարել, և որևէ կապիտալ շինարարություն այդտեղ չի ընթանում: Հաշվի առնելով Աբովյան փողոցում հետիոտների մեծ հոսքը` սեփականատիրոջ հետ համատեղ նախաձեռնվել է հասարակական սանհանգույցի վերակառուցման աշխատանքներ, որոնք կավարտվեն հնարավորին սեղմ ժամկետում»,- նշել է քաղաքապետը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին ոստիկանության պահանջով շինարարները դադաեցրել էին աշխատանքները համապատասխան փաստաթղթեր չունենալու պատճառով:
Հուլիս 17, 2012 at 18:21
