«Հայանտառ»-ի գովազդը` անտառի վաճառքի մասին

«Հայանտառ»-ի գովազդը` անտառի վաճառքի մասին

ԷկոԼուր

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել փայտանյութի վաճառքի մասին: ««Հայանտառ» ՊՈԱԿ-ը վաճառում է տարբեր տրամաչափերի շինափայտ (գերան), հաճարի տախտակ, վառելափայտ»: 

Ցանկացողները կարող են դիմել`  Նոյեմբերյանի, Սևքարի, Լալվարի, Ջիլիզայի, Սյունիքի, Ճամբարակի, Գուգարքի, Ստեփանավանի, Իջեւանի անտառտնտեսություններում:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը նվազեցրել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ին տրվող ֆինանսավորման չափը, եւ վերջինս իր գոյությունը պահպանում է անտառի վաճառքի հաշվին:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն` «Հայանտառ»- ի ենթակայության տակ է գտնվում անտառային հողերի 344.2 հազար հեկտար տարածք, որից  անտառածածկ է 277,1 հազար հեկտարը:

Սեպտեմբեր 07, 2012 at 16:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր