Միայն 2 օրվա ստուգայցերի արդյունքում պետբյուջե մուտքագրվեց 1066000 դրամ

Միայն 2 օրվա ստուգայցերի արդյունքում պետբյուջե մուտքագրվեց 1066000 դրամ

ԷկոԼուր

Ձմեռը մոտենում է, ապօրինի անտառահատումները` ավելանում, իսկ պետբյուջեն` լցվում տուգանքներով: 2012թ. նոյեմբերի 4 – 5-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ Կոտայքի մարզի Սևան-Երևան ավտոճանապարհին իրականացված ստուգայցի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 10 դեպք: Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության նապարարության պաշտոնական կայքը:

Ընդհանուր առմամբ հաշվարկվել շրջակա միջավայրին հասցված 426 հազար դրամ վնասի հատուցման գումար: Իրավախախտները ենթարկվել են 900 հազար դրամ վարչական տուգանքի:

Պետական բյուջե է մուտքագրվել 1066000 դրամ:

Նոյեմբեր 07, 2012 at 18:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր