Գեղարքունիքի մարզում գործում է 19 փոքր հիդրոէլեկտրակայան

Գեղարքունիքի մարզում գործում է 19 փոքր հիդրոէլեկտրակայան

ԷկոԼուր

Գեղարքունիքի մարզում գործում է 19 փոքր հիդրոէլեկտրակայան: Այս մասին Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող Լիանա Ասոյանի հարցմանն ի պատասխան տեղեկացրել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Միայն Կարճաղբյուր գետի վրա, որը հանդիսանում է Սեւանի իշխանի ձվադրավայրը, «Ռեյգալ» ՍՊԸ-ն կառուցել է 2 փոքր ՀԷԿ: Հասարակայնության շրջանում հայտնի դարձած Արգիճի գետի վրա փոքր ՀԷԿ է կառուցում «Հիդրոկորպորացիա» ՓԲԸ-ն:

Գեղարքունիքի գետերը փոքր ՀԷԿ-երի համար խողովակի մեջ մտցնելու գործընթացը սկսել է 2000-ականներից սկզբից: Առաջին «Անի» ՓՀԷԿ-ի լիցենզիան տրվել է «Գրիգոր Թադեւոսյանի կվարց» ՍՊԸ-ին 2001թ-ին: Իսկ վերջին ՓՀԷԿ-երի շահագործման ժամկետը  ավարտվում է 2027-ին: Ամենավերջինը 2027թ-ին ավարտվում է «Արմարսոն Էներջի» եւ «Էրիկ ՓՀԷԿ»  ՍՊԸ-ների լիցենզանիերի ժամկետները:

Դեկտեմբեր 05, 2012 at 11:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր