

ԷկոԼուր
Բնապահպանական պետական տեսչության կողմից 08.01-01.02.2013թթ ժամանակահատվածում հայտնաբերված խախտումների վերաբերյալ կայացվել է 910.0 հազար դրամի ընդհանուր գումարով վարչական տուգանքի 15 որոշում և հաշվարկվել շուրջ 1.26 միլիոն դրամի ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 2.3 միլիոն դրամի գումար: Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Մարզերում հայտնաբերված խախտումների մասին նախարարության հաղորդագրության մեջ ասված է.“Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 4 գործով հաշվարկվել է 757.5 հազ,դր ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս:
Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում 50.0 հազ.դր. գումարի չափով:
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 4 գործով 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 402.0 հազ. դր ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս:
Հողերի պահպանության ոլորտ
Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 1 որոշում:
Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Արմավիրի տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:
Արարատի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Անտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 60.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 100.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որս
Վայոց ձորի տարածքային բաժին աշխատակիցների կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում 150.0 հազ.դր. գումարի չափով և հաշվարկվել է 4.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում”:
Փետրվար 04, 2013 at 13:51
