Քննարկել են մի շարք բնապահպանական օրենքների նախագծեր

Քննարկել են մի շարք բնապահպանական օրենքների նախագծեր

ԷկոԼուր

ՀՀ բնապահապանության նախարարությունում  քննարկվել են «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» «Տեղական ինքնակառավարման» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» և «Բնապահպանական վերահսկողության մասին» փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթների վերաբերյալ ստացված դիտողություններն ու առաջարկությունները:

Խորհրդակցությունը վարել է նախարար Արամ Հարությունյանը: Խորհրդակցությանը ներկա Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը, Գյուղատնտեսության նախարարության գիտական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիտողությունները քննարկմանը ներկայացված օրենքի նախագծերի վերաբերյալ:

Քննարկման ավարտին Նախարարը առաջարկել է դիտողություններն ու առաջարկությունները քննարկել աշխատանքային խմբերում որից հետո դրանք նորից կքննարկվեն շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը:

Փետրվար 07, 2013 at 13:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր