

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտարարում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ: Այն տեղի կունենա 2013թ. մարտի 15-ին:
Հիշեցնենք, որ 2012թ. աշնանը Խոսրովի արգելոցում որսագողության աղմկահարույց դեպքից հետո արգելոցի տնօրենն ազատվեց պաշտոնից: Նախարարությունը 2012թ նոյեմբերի 23-ին նշանակեց Խոսրովի արգելոցի տնօրենի պաշտոնի համար մրցույթ: Սակայն մրցույթին գրանցված 3 թեկնածուներից ներկայացավ միայն Խոսրովի արգելոցի արդեն նախկին փոխտնօրեն Գաբրիել Պողոսյանը, ով մրցույթի արդյունքում համարվեց հաղթող: Սակայն բարձրացված հասարակական մեծ բողոքի արդյունքում Գաբրիել Պողոսյանը հրաժարվեց զբաղեցնել Խոսրովի արգելոցի տնօրենի պաշտոնը` միաժամանակ ազատվելով նաեւ տնօերին տեղակալի պաշտոնից: Արդյունքում ՀՀ բնապահանության նախարար Արամ Հարությունյանի 335-Ա հրամանով 2012թ. դեկտեմբերի 10-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Հրաչյա Հովակիմյանը, ով 1992-1994թթ. Խոսրովի պետական արգելոցում աշխատել է որպես պահպանության գծով փոխտնօրեն: Թե ովքեր իրենց թեկնածությունունը կդնեն այս նոր մրցույթում, թե ինչպես կընդունի հասարակությունը նորընտիր տնօրենին, ցույց կտա ժամանակը:
Փետրվար 07, 2013 at 14:14
