

ԷկոԼուր
Մարտի 3-ին, ժամը 17.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 1 հասցեում` Բուսաբանական այգում, այրվում են թփուտներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.08-ին, մարվել` 18.15-ին: Այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք:
Ժամը 18.18-ին կրկին անգամ տեղեկատվություն է ստացվել, որ այգում նկատվել է հրդեհի նոր օջախ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.26-ին, մարվել` 18.30-ին:
Այրվել են 300 քմ թփուտներ: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:
Մարտ 04, 2013 at 11:31
