

ԷկոԼուր
Մայրաքաղաք Երեւանում մարտի 23-ը և 24-ը հայտարարվում է համաքաղաքային շաբաթօրյակ: Այս մասին հանձնարարականը երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տվել է օրերս կատարած խորհրդակցության ժամանակ: ինչպես տեղեկացնում է երեւանի քաղաքապետարանիպաշտոնական կայքը, առաջարկվել է աշխատանքներում ներգրավել ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ պետական կառույցներին, հասարակական կազմակերպություններին, տնտեսվարողներին և համատիրություններին։ Քաղաքապետարանի կողմից կտրամադրվեն շաբաթօրյակի կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ բոլոր պարագաները:
Մարտ 11, 2013 at 13:02
