Բացահայտվել են ապօրինի ձեռքբերված փայտանյութի տեղափոխման դեպքեր

Բացահայտվել են ապօրինի ձեռքբերված փայտանյութի տեղափոխման դեպքեր

ԷկոԼուր

ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի և տարանցիկ ճանապարհների վրա անցկացրած ստուգայցերի արդյունքում հայտնաբերել է ապօրինի ձեռքբերված փայտանյութի տեղափոխման դեպքեր: Հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխվել ինը տարբեր տարողության բեռնատարներ` բարձված հաճարենու, կաղնու, բոխիի ծառատեսակներով: Ապօրինի ձեռքբերված փայտանյութի տեղափոխման համար կազմվել են արձանագրություններ: Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից կատարվում է հաշվարկ բնությանը պատճառված վնասի չափը որոշելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հունիս 17, 2013 at 16:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր