Հայտնաբերել են փայտանյութ տեղափոխող 16 բեռնատար

Հայտնաբերել են փայտանյութ տեղափոխող 16 բեռնատար

ԷկոԼուր

ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը բռնագրավել է տասնվեց տարբեր բեռնատարողության բեռնատար մեքենաներ, որոնք տեղափոխել են լորենի, բոխի, հացենի տեսակների փայտանյութ: Առգրավված փայտանյութերը ավտոմեքենաներով տեղափոխվել են պահպանվող տարածք կազմվել են արձանագրություններ և կատարվում է շրջակա միջավայրին հասցված վնասի հաշվարկ: 

Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Բնապահպանության նախարարությունն ազգաբնակչությանը տեղեկացնում է, որ ստուգայցերը մշտական են և կոչ է անում զերծ մնալ ապօրինի ծառահատումներից:

Հիշեցնենք, որ օրերս տեսչությունը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի և տարանցիկ ճանապարհներին տեսչությունը հայտնաբերել է ապօրինի ձեռքբերված փայտանյութի տեղափոխոխող 9 բեռնատար:

Հունիս 18, 2013 at 16:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր