Բնությանը պատճառվել է 4.34 միլիոն դրամի վնաս

Բնությանը պատճառվել է 4.34 միլիոն դրամի վնաս

ԷկոԼուր

13 օրվա ստուգումների արդյունքում ընթացքում հայտնաբերվել է, որ Հայաստանի բնությանը պատճառվել է 4.34 միլիոն դրամի վնաս: Բնապահպանական տեսչությունը կայացրել է 2.06 միլիոն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 23 որոշում: ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 4.33 միլիոն դրամի գումար:                                    

«Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման գործով մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 13.4 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս իսկ ապօրինի ծառահատման դեպքի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ  50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում, հաշվարկվել է 37.5 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի  վարույթին հանձնված ապօրինի ծառահատման հինգ դեպքերի քննության արդյունքում կայացվել է 230.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում և հաշվարկվել է 518.55 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ջրերի պահպանության ոլորտ

Շիրակի   տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված   ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար  կայացվել է 150.0 հազ.դր. գումարի  վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 744.4 հազ.դր. գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:  

Երևանի տարածքային  բաժնի կողմից մեկ կազմակերպությունում իրականացված ստուգման ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 150.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 1.44 մլն.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:                  

Հողերի պահպանության ոլորտ

Շիրակի  տարածքային բաժնի աշխատակիցների կողմից  շրջայցերի ընթացքում  հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  30.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում:

Ընդերքի բնապահպանական վերահսկողության և Արագածոտնի տարածքային բաժինների կողմից երկու տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում կայացվել է 300.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 1.067 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Երևանի տարածքային  բաժնի կողմից մեկ կազմակերպությունում իրականացված ստուգման ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 372.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:                                                                                                                             
Կենսառեսուրսների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության և Երևանի տարածքային բաժինների կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականցված  համատեղ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար  կայացվել է 150.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Ընդերքի բնապահպանական վերահսկողության և Արագածոտնի տարածքային բաժինների կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել 150.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 76.31 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ջրերի վերահսկողության և Արագածոտնի տարածքային բաժինների կողմից մեկ տնտեսվարողի մոտ համատեղ իրականացված ստուգման արդյունքում կայացվել 1 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 37.31 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության  փորձաքննություն

Սյունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի շինարարության համար <ԱՏ-ՄԵՏԱԼՍ> ՍՊԸ  նկատմամբ կայացվել է ընկերության գործունեության դադարեցման որոշում:

Հանքանյութի ապօրինի տեղափոխում

Արագածոտնի  տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվություն սահմանված ժամկետում չներկայացնելու համար:                                                                          

Մթնոլորտի վերահսկողության և Երևանի տարածքային բաժինների կողմից երկու տնտեսվարողի մոտ  իրականացված համատեղ ստուգման արդյունքում կայացվել է 200.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.55 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Կենսառեսուրսների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 90.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որս

Գեղարքունիքի տարածքային բաժնի և ՀՀ ոստիկանության գավառի բաժինների  աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է  100.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում: Առգրավված 11.75 կգ խեցգետինը սահմանված կարգով կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ»,- տեղեկացնում է Բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հուլիս 15, 2013 at 15:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր