Շրջակա միջավայրին պատճառվել է 2.19 միլիոն դրամի վնաս

Շրջակա միջավայրին պատճառվել է 2.19 միլիոն դրամի վնաս

ԷկոԼուր

Բնապահպանական պետական տեսչությունը 15.07.2013-21.07.2013թթ. ժամանակահատվածի իր աշխատանքի արդյունքում կայացրել է 1.07 միլիոն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 13 որոշում: Հաշվարկվել է 2.19 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետբյուջե մուտք է եղել 1.31 մլն.դր. գումար:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Մասնավորապես` 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Լոռու տարածքային բաժնի  վարույթին հանձնված ապօրինի ծառահատման  դեպքի քննության արդյունքում կայացվել է 70 հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 190.5 հազ.դր. գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հողերի պահպանության ոլորտ

Կենսառեսուրսների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի կողմից  մեկ տնտեսվարողի մոտ իրականցված  ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար  կայացվել է 150.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 1.65 մլն.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:                 

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Լոռու տարածքային  բաժնի կողմից մեկ կազմակերպությունում իրականացված ստուգման  ընթացքում  հայտնաբերված  խախտման համար  կայացվել է  100.0 հազ.դր   գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 83.8 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:                                                                                                                                   

Հանքանյութի ապօրինի տեղափոխում

Արագածոտնի  տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտման համար  մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում:

Գեղարքունիքի  տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտման համար  մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվություն սահմանված ժամկետում չներկայացնելու համար                                                                               

Շիրակի տարածքային բաժնի մեկ տնտեսվարողի նկատմամբ  կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Երևանի տարածքային բաժնի մեկ տնտեսվարողի նկատմամբ  կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Անտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խախտումների համար երեք ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 180.0 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որս

Բնապահպանական պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային և ՀՀ ոստիկանության Մարտունու բաժինների  աշխատակիցների համատեղ իրականացրած շրջայցերի արդյունքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում: Առգրավված 13.0 կգ խեցգետինը սահմանված կարգով կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:

Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում առգրավվել է 7 հատ «բեղլու» տեսակի ձուկ: Բնախախտի  նկատմամբ իրականացվում է վարչական վարույթ»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հուլիս 22, 2013 at 12:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր