

ԷկոԼուր
Պարզվում է, որ Կոտայքի մարզի Մեղրաձորի ջրվեժը առվի է վերածել «Թեժ վոթերվոլ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող փոքր ՀԷԿ-ը: Ինչպես Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանին ուղղված Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանի պատասխան նամակում ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 16.07.2013թ. տրված թիվ 000038 հանձնարարագրի հիման վրա ս/թ հուլիսի 18-ից ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի կողմից անցկացվելու էին բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ստուգումներ, ինչի արդյունքների վերաբերյալ նյութերը տեղադրվելու են Բնապահպանության նախարարության կայքում:
Հիշեցնենք, որ Համահայկական բնապահպանական ճակատն ահազանգել էր, որ Կոտայքի մարզի Մեղրաձորի ջրառատ ջրվեժը վերածվել է առվի փոքր ՀԷԿ-ի պատճառով: ՓՀԷԿ-ը չի ապահովում էկոլոգիական թողք ու չունի ձկնուղի, իսկ գետն ամբողջովին չորացրած է:
Լուսանկարը` Սամվել Հովհաննիսյանի
Հուլիս 25, 2013 at 12:44
