

ԷկոԼուր
Բնապահպանների ահազանգերը, որ գազի եւ էլեկտրաէներգիայի սականգների թանկացումը մեծ հարված կհասցնի Հայաստանի անտառներին, արդեն իսկ երեւում է պաշտոնական հաղորդագրություններից: Ինչպես տեղեկացնում է Բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը, Տավուշի մարզում փայտանյութի ապօրինի տեղափոխման 10 դեպքի համար կայացվել է 1000000 դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 10 որոշում: Ընդ որում, այս ցուցանիշն արձանագրվել է Բնապահպանական պետական տեսչության կողմից 22.07-28.07.2013թթ. կարճ ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում:
Հուլիսի 7-ից ուժի մեջ են մտել գազի և հոսանքի նոր սակագները։ Ըստ այդմ՝ 1 խորանարդ մետր գազը թանկացել է 24 դրամով՝ 132 դրամի փոխարեն դառնալով 156 դրամ, իսկ 1 կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիան թանկացել է 8 դրամով՝ 30 դրամից դառնալով 38 դրամ:
Հայաստանը կորցնում է անտառները, քանի որ ապօրինի հատումների ծավալը 10-20 անգամ գերազանցում է օրինական հատումների ծավալը, քանի որ պատշաճ վերահսկում չի կատարվում, անտառվերականգնման աշխատանքները չեն ֆինանսավորում, եւ կառավարությունը 20%-ով պակաս գումար է հատկացնում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բյուջեին:
Հուլիս 29, 2013 at 13:24
