Շրջակա միջավայրին հասցվել է 2.06 միլիոն դրամի վնաս

Շրջակա միջավայրին հասցվել է 2.06 միլիոն դրամի վնաս

ԷկոԼուր

Բնապահպանական պետական տեսչության 29.07.2013-03.08.2013 թթ. ժամանակահատվածում իրականացրած ստուգումների,  շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության, բնապահպանական և բնօգտագործման վճարների  եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է 1.25 միլիոն դրամի ընդհանուր գումարով վարչական տուգանքի 16 որոշում և հաշվարկվել է 2.06 միլիոն դրամի ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Բնապահպանության նախարարությունը:
Բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում ընդհանուր առմամբ մուտք է եղել 1.67 միլիոն դրամի գումար:                                     
Մասնավորապես`
 
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Տավուշի տարածքային բաժնի  վարույթին հանձնված ապօրինի ծառահատման  գործերի քննության արդյունքում կայացվել է 200.0 հազ.դր. գումարի  վարչական տուգանքի չորս որոշում և հաշվարկվել է 1.3 մլն.դր. ընդհանուր գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:   
Լոռու տարածքային բաժնի  վարույթին հանձնված վառելափայտի ապօրինի հավաքման և տեղափոխման գործի քննության արդյունքում հաշվարկվել է 1.6 հազ.դր. գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս: 
 Հողերի պահպանության ոլորտ
Կենսառեսուրսների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտումների համար  երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 100.0 հազ.դր. ընդհանուր գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:                                                                                                                  
Ջրերի պահպանության ոլորտ
Վայոց ձորի մարզի «Ազատեկ ՀԷԿ» ՍՊԸ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 311.04 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  
               
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվություն սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Արագածոտնի տարածքային բաժինը մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
                                   
Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար  երեք ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի  երեք որոշում և հաշվարկվել է 150.0 հազ.դր. ընդհանուր գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:
 
Կենսառեսուրսների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար երեք ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում և հաշվարկվել է 165.0 հազ.դր. ընդհանուր գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս: 
Անտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր.  գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0 հազ.դր. գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս: 
Ապօրինի որս
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. գումարի  վարչական տուգանքի  որոշում: Առգրավվել է 30.0 գծամետր ցանց: 

Օգոստոս 05, 2013 at 14:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր