

ԷկոԼուր
Օգոստոսի 11-ին «Փարոսի» անտառում 2000 քմ բուսածածկ տարածք է այրվել: Այս մասին նշված է Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում: Նույն օրն այրվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում 3 հա, Մաշտոցի պողոտայի թիվ 5/2 հասցեում 80 խմ, Երևան - Արարատ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի մոտակայքում՝ 3000 քմ բուսածածկ տարածք:
Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են:
Օգոստոս 12, 2013 at 19:44
