

ԷկոԼուր
Օգոստոսի 29-ին գործադիրը երկու որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչեց Երեւանի կենտրոնի` նկատմամբ: Մի որոշմամբ մասնավորապես Պուշկինի, Տերյան, Եզնիկ Կողբացու և Հին Երևանցու փողոցներով պարփակված տարածքի նկատմամբ ճանաչվեց բացառիկ` գերակա հանրային շահ: Տարածքի ձեռք բերողը «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն: Ւնչպես նշված է որոշման նախագծում, նշված տարածքներում քաղաքաշինական ծրագրի իրականացմամբ Երևանի կենտրոնից կվերանա ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը` տարերայնորեն տեղակայված ոչ սեյսմակայուն, հին և խարխուլ շինություններով, որի փոխարեն նախատեuվում է բազմաֆունկցիոնալ կառուցապատում: Որոշ հատվածներում uտեղծվելու են uտորգետնյա ավտոկայանատեղեր, կանաչապատ տարածքներ, խաղահրապարակներ, ինչպեu նաև հիմնովին նորացվելու են ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները: Նախատեսվում է նոր սեյսմակայուն բնակարանային ֆոնդի կառուցում, ստորգետնյա ավտոկայանատեղեր, որոնք հնարավորություն կընձեռեն նվազեցնելու Երևան քաղաքի կենտրոնում փողոցների ծանրաբեռնվածությունը:
ՀՀ կառավարության պաշտոնական կայքի համաձայն` ավելի վաղ նշված և Նալբանդյան, Պուշկինի, Աբովյան փողոցներով և Սախարովի հրապարակով պարփակված տարածքներում արդեն իսկ հաստատվել է քաղաքաշինական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, եւ սույն որոշման նպատակը նշված աշխատանքի շարունակումն է և քաղաքաշինական ծրագրի իրականացումը, ինչի շնորհիվ կստեղծվի ներդաշնակ կառուցապատում Հյուսիսային պողոտայի հետ: Կառավարության մյուս որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ է ճանաչվել Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի, Աբովյան, Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքի նկատմամբ: Որոշման նախագծի համաձայն` դա հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագիրը, որով մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերանա կիսախարխուլ, հիմնականում վթարային բնակելի ֆոնդը և Գլխավոր պողոտայի` Բուզանդի, Կողբացու և Արամի փողոցներով սահմանափակվող տարածքում հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը:
Նշված տարածքներում պահպանվելու են տեղում գոյություն ունեցող պատմամշակութային հուշարձանները, առկա բնակարանային ֆոնդի փոխարեն կանոնավոր կառուցապատմամբ, կորցված և քանդված պատմության և մշակույթի հուշարձանների տեղափոխմամբ ստեղծվելու է տարածքում քաղաքաշինական գեղագիտական միջավայր, կառուցվելու է նոր փողոց, որը կլինի այլընտրանքային երթևեկության ճանապարհ: Այս տարածքների ձեռքբերողներն են` «Ի ԷՄ ՍԻ», «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ները եւ «Սերգե-Ագոպիգ Դեր-Սահագույան» ՍՊԸ-ն:
Օգոստոս 29, 2013 at 19:25
