

ԷկոԼուր
Բնապահպանության նախարարությունը արձագանքել է սեպտեմբերի 8-ին Facebook սոցիալական ցանցի միջոցով տարածված տեսանյութին: Տեսանյութում երևում է, թե ինչպես են Մեծ Բրիտանիայից ժամանած մի քանի զբոսաշրջիկներ որս անում Հայաստանի տարածքներում: Որսի արդյունքում սպանվել են ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներ: «ՀՀ բնապահպանության նախարարությունը նախապատրաստել է համապատասխան նյութեր և այսօր դիմել է իրավապահ մարմիններին՝ նրանց փոխանցելով տեսանյութը: Կձեռնարկվեն նաև հնարավոր բոլոր միջոցները՝ տեսանյութում տեղ գտած իրողությունների վաղեմությունը բացահայտելու և մեղավորներին պատժելու ուղղությամբ» մասնավորապես ասված է ՀՀ բնապահպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ :
Սպանված կենդանին երևում է տեսանյութի 29:30 րոպեին:
Լուսանկարը` asekose.am-ի
Սեպտեմբեր 09, 2013 at 14:26
