

ԷկոԼուր
ՀՀ կառավարության հավանությանն է ներկայացվել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին ռադիոկատիվ նյութերի արտահանման լիցենզիա տալու մասին որոշման նախագիծը: Համաձայն նախագծի` լիզենցիայի ժամկետը կկազմի մեկ տարի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:
«Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի ռեակտորի իրանի մետաղի՝ նեյտրոնային հոսքի ազդեցությամբ պայմանավորված փոփոխությունների ուսումնասիրման համար, ռեակտորի մեջ տեղադրված են եղել մետաղյա նմուշներ, որոնք այժմ պետք է ուղարկվեն Նիդերլանդներ, դրանց հետազոտության անցկացման համար:
Հետազոտման արդյունքները կօգտագործվեն երկրորդ էներգաբլոկի ռեակտորի իրանի մետաղի վիճակի վերլուծության ու գնահատման եւ ռեակտորի հետագա աշխատանքի հնարավորության մասին որոշում կայացնելու համար»,-մասնավորապես նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Սեպտեմբեր 18, 2013 at 14:58
