ՀՀ բնապահպանության նախարարը և Կովկասի բնության հիմնադրամը քննարկեցին «Դիլիջան» ազգային պարկի հարցը

ՀՀ բնապահպանության նախարարը և Կովկասի բնության հիմնադրամը քննարկեցին «Դիլիջան» ազգային պարկի հարցը

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Դեյվիդ Մորիսոնի գլխավորած պատվիրակության անդամների հետ քննարկել է «Դիլիջան» ազգային պարկի կառավարման պլանի հաստատման ընթացքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև հիմնադրամի կողմից իրականացվող բնապահպանական ընթացիկ ծրագրերը և 2014-16թթ-ին նախանշված հատուկ պահպանվող տարածքներում իրականացվելիք նախաձեռնությունները:

Կողմերը գոհունակություն հայտնելով համագործակցության ներկա մակարդակից՝ պատրաստակամություն են հայտնել էլ ավելի ինտենսիվացնել փոխգործակցությունը՝ ուշադրության ոլորտ ներառելով բնապահպանական մի շարք այլ հարցեր:

Սեպտեմբեր 20, 2013 at 11:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր