ՀՀ կառավարությունը անհետաձգելի համարեց «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը

ՀՀ կառավարությունը անհետաձգելի համարեց «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը

ԷկոԼուր

Հոկտեմբերի 10-ի նիստում ՀՀ կառավարությունը որոշել է անհետաձգելի համարել «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը:

Հիշեցնենք, որ սույն թվականի սեպտեմբեի 5-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին:

Նախագծով վերանայվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված ձկնաբուծության նպատակով ջրօգտագործման համար բնօգտագործման վճարի հաշվարկման գործող կարգը, երբ ջրօգտագործման ամբողջ ծավալի  փոխարեն բնօգտագործման վճարի հաշվարկման հիմքում դրված էր օգտագործված ջրի ծավալի միայն 5 %-ը: Եթե Ազգային Ժողովն ընդունի օրենքի փոփոխությունները, ապա Արարատի և Արմավիրի մարզերում  այդ 5%-ը կբարձրացվի և կսահմանվի արդյունահանված ստորերկրյա ջրերի պաշարի ընդհանուր ծավալի 50 %-ի չափով, ինչպես նաեւ ջրօգտագործման թույլտվություն չունենալու դեպքում սահմանված բնօգտագործման վճարի գործող դրույքաչափերը եռապատիկ դրույքաչափի փոխարեն կլինեն տասնապատիկ Արարատի և Արմավիրի մարզերի համար եւ հնգապատիկ` ՀՀ մյուս տարածքների համար:

Որպես արդյունք կառավարությունն ակնկալում է, որ Արարատյան ջրավազանում կստեղծվի ջրային ռեսուրսների օգտագործման բնապահպանական տեսանկյունից ավելի կանոնակարգված և հավասարակշռված իրավիճակ:

Հոկտեմբեր 11, 2013 at 12:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր