Երեւանում կտնկվի շուրջ 20 հազար ծառ

Երեւանում կտնկվի շուրջ 20 հազար ծառ

ԷկոԼուր

Երեւանում աշնանային ծառատունկի շրջանակում կտնկվի շուրջ 20 հազար ծառ: Այս մասին տեղեկացնում Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Կտնկվեն հիմնականում գնդաձև ակացիաներ և սոսիներ: Ըստ աղբյուրի` շուրջ 10 հազար ծառ կտնկվի մայրաքաղաքի կանաչապատման ընկերությունների, ևս 10 հազարն էլ՝ համատիրությունների, կրթական, առողջապահական և այլ հաստատությունների ու կազմակերպությունների ուժերով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ ծառատունկն իրականացվելու է բացառապես ոռոգելի տարածքներում, այդ թվում` «Փարոս» անտառպուրակի, «Հաղթանակ» զբոսայգու և Կոմիտասի անվան զբոսայգու տարածքներում:

Հիշեցնենք, որ ծառատունկը կմեկնարկի նոյեմբերի 1-ից  և կշարունակվի մինչև նոյեմբերի 25-ը: Երևանը կանաչ տարածքներով համալրելու 2013 թվականի ծրագրի արդյունքում մայրաքաղաքի կանաչ մակերեսը կհասնի 850.0 հեկտարի:

Լուսանկարը` yerevan.am-ի

Հոկտեմբեր 16, 2013 at 12:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր