Շրջակա միջավայրին հասցվել է 357.00 հազար դրամի վնաս

Շրջակա միջավայրին հասցվել է 357.00 հազար դրամի վնաս

ԷկոԼուր

Պատահական ստուգումներ իրականացնելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով ձևավորված արագ արձագանքման աշխատանքային խմբի նախորդ օրերի ստուգայցերի ժամանակ հայտնաբերվել է ապօրինի փայտի տեղափոխման տասներկու և հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման երկու դեպք:  Քառասունվեց որոշումների արդյունքում պետական բյուջե պետք է մուտքագրվի վարչական իրավախախտումների գործերով 1 միլիոն  ՀՀ դրամ, իսկ բնությանը պատճառած վնասի վերականգնման մասով 410.00 հազար դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Աշխատանքային խումբն  արձագանքել է «Հետք» լրատվական գործակալության հրապարակմանը՝ ուսումնասիրություններ իրականացնելով  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն»  մասնաճյուղում: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ հրապարակման մեջ հիշատակված 12 խ/մ փայտանյութի մթերումն իրականացվել է գործող օրենքին, անտառային օրենսգրքին և սահմանված կարգին համապատասխան: Գործին կցվել է անտառահատման օրինական տոմսը /թիվ 00114/ և պայմանագիրը/ թիվ 142; 02.08.2013թ./  

Խումբը շարունակում է պատահական ստուգումներ իրականացնել  Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում: 

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության  14-18.10.2013թ. ժամանակահատվածում իրականացրած ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 500.50 հազար դրամի ընդհանուր գումարով վարչական տուգանքի  որոշումներ և հաշվարկվել է 357.00 հազար դրամի  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բանպահպանության նախարարության ստորաբաժանումների կիրառած պատժամիջոցներից  պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 2.15 միլիոն դրամի գումար:

Մասնավորապես`                        

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնած ապօրինի ծառահատման մեկ գործի քննության արդյունքում կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնած ապօրինի ծառահատման երեք գործերի քննության արդյունքում կայացվել է 150.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնած մեկ անտառխախտման արձանագրության հիման վրա կատարվել է տեղազննում  և հաշվարկվել է 345.0 հազ.դր.  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման մեկ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 12.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների և ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Ճամբարակի  բաժնի հետ համատեղ իրականացրած վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված ապօրինի որսի մեկ դեպքի քննության արդյունքում իրականացվել է վարչական վարույթ: Ֆիզիկական անձի նկատմամբ  նշանակվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի մեկ որոշում:  Բռնագրավված 2.5կգ. խեցգետինը Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կազմած համապատասխան արձանագրություններով կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:              
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնած երկու դեպքի  համար կայացվել է  200.0հազ.դր.  ընդհանուր գումարի  վարչական տուգանքի երկու որոշում:

Հոկտեմբեր 22, 2013 at 15:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր