

ԷկոԼուր
Երեւանում սկսվում է ծառերի նոր էտ: Մասնագետները, մասնավորապես` ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի գիտնականները, բազմիցս զգուշացրել են, որ ծառերի խորը էտումը մեծ վնաս է ծառի կենսունակության համար: Չնայած դրան, Երեւանի քաղաքապետարանը շարունակում է հանձնարարություններ տալ ծառերի էտման վերաբերյալ եւ հայտարարել, որ դա ունի սանիտարական նպատակ: Ինչպես տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանը. «Նոյեմբերի 1-ից կմեկնարկեն և մինչև դեկտեմբերի 25-ը կշարունակվեն չորացած և վնասված ծառերի ու թփերի սանիտարական էտման աշխատանքները: Աշխատանքներ կանցկացվեն փողոցները, մայթերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև բակային տարածքները աշնանային տերևաթափից մաքրելու ուղղությամբ՝ բացառելով տերևներն այրելու հնարավոր դեպքերը»:
Հոկտեմբեր 23, 2013 at 16:12
