Տուգանքները ետ չեն պահում քաղաքացիներին ապօրինի ծառահատումներից

Տուգանքները ետ չեն պահում քաղաքացիներին ապօրինի ծառահատումներից

ԷկոԼուր

Հոկտեմբերի 28-ին ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի նախկին «մաքրման կայանի» ուղղությամբ` սարալանջին, ծառեր են կտրում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, մեկնած օպերատիվ խումբը բերման է ենթարկել 1960 թ. ծնված Մարտուն Թ.-ին, որը նշված վայրում, կացնի գործադրմամբ, ապօրինի հատել է 6 բոխի և 4 լորենի: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Կատարվում է հետաքննություն:                                                         
Ապօրինի ծառահատման եւս մեկ դեպք տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին: Ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Լուսաղբյուր համայնքի տարածքում կատարվել է ապօրինի ծառահատում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ 1960 թ. ծնված Սամվել Մ.-ն բենզասղոցի գործադրմամբ հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում Լուսաղբյուր համայնքի վարչական տարածքում ապօրինի հատել է 20 հատ սոճի: Նշանակվել էր մասնագիտական ստուգում:  

Նյութերի նախապատրաստման ընթացքում հոկտենբերի 25-ին ստացվել է մասնագիտական եզրակացություն, համաձայն որի` ապօրինի հատմամբ պատճառված վնասի չափը կազմում է 727.500 դրամ: Պատճառված վնասի հատուցման սակագինը վճարված է:

Հոկտեմբեր 30, 2013 at 16:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր