

ԷկոԼուր
Նոյեմբերի 2-ին` ժամը 14:45-ի, ահազանգ է ստացվել, որ Արայի լեռան լանջին` Աշտարակ քաղաքի կողմից, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, այրվել է մոտ 40 հա խոտածածկ տարածք: Հրդեհը մեկուսացվել է եւ մարվել: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են թվով 10 հրշեջ-փրկարար և այնտեղ գտնվող արշավի մասնակիցներից 20 մարդ:
Լուսանկարը` hayrenagitakan.wordpress.com -ի
Նոյեմբեր 04, 2013 at 14:24
