Շրջակա միջավայրին հասցվել է 309.0 հազար դրամի վնաս

Շրջակա միջավայրին հասցվել է 309.0 հազար դրամի վնաս

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 28.10.2013-02.11.2013թթ. ժամանակահատվածում իրականացրած ստուգումների, շրջայցերի, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների, Նախարարության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 580.0հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի ինը որոշում և հաշվարկվել է 309.0հազար դրամ  շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե 28.10.2013-02.11.2013թթ.  ժամանակահատվածում մուտք է եղել 2.61 միլիոն դրամի գումար:

Մասնավորապես՝                             

Տավուշի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնած ապօրինի ծառահատման երեքգործի քննության արդյունքում կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում:

Սյունիքի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնած մեկ անտառխախտման արձանագրության հիման վրա հաշվարկվել է 309.0հզ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած ապօրինի որսի մեկ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է երեք խեցգետնաորսիչ և 2.5 կգ. խեցգետին: Բռնագրավված խեցգետինը բաժնի աշխատակիցները, համապատասխան  արձանագրությունները կազմելուց հետո, կենդանի վիճակում բաց են թողել ջրամբար: 

Ջրերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից  Արարարատյան դաշտավայրում հայտնաբերված երեք խախտման համար տրվել է` խորքային հորերի վրա փականային ռեժիմով ջրառի դադարեցման երեք որոշում, ինչպես նաև կայացվել է 80.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի մեկ որոշում: 

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի տարածքային ստորաբաժանումը երկու տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում: 

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնած փայտանյութի ապօրինի տեղափոխման երկու դեպքի  համար կայացվել է  200.0հազ.դր ընդհանուր գումարի  վարչական տուգանքի երկու որոշում:

Նոյեմբեր 06, 2013 at 09:23


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր