

ԷկոԼուր
Արագածոտնի մարզում «ԷՅ ՔԵՅ ԷՅ ՋԻ» ՍՊԸ-ն մտադիր է կառուցել «Կոշ» ՓՀԷԿ-ը:
Սույն թվականի դեկտեմբերի 6-ին`ժամը 12.00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Կոշի գյուղապետարանում, տեղի կունենան «ԷՅ ՔԵՅ ԷՅ ՋԻ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Կոշ» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հասարակական լսումներ: Այս մասին նշված է ՀՀ Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում, սակայն կայքում ՓՀԷԿ-ի նախագիծը տեղադրված չէ:
«ԷՅ ՔԵՅ ԷՅ ՋԻ» ՍՊԸ-ն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ՓՀԷկ կառուցելու լիցենզիա է ստացել 2013թ. հոկտեմբերի 23-ին:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը արդեն իսկ 8 լիցենզիա է տվել Արագածոտնի մարզումՓՀԷԿ կառուցելու համար: Ապարան-Երեւան ջրատարի վրա 2 փոքր ՀԷԿ կառուցելու լիցենզիա տրվել է «Էներգիա» ՍՊԸ-ին, Քասախ գետից սնվող Քասախ գետից սնվող Տնկարանի ջրանցքի վրա 1 ՓՀԷԿ-ի կառուցման լիցենզիա տրվել է «ԵՂՎԱՐԴ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱ» ՍՊԸ-ին, «Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ին տրվել է 2 լիցենզիա Ամբերդ գետի Ամպուր վտակի վրա 2 փոքր ՀԷԿ-ի կառուցման համար եւ 1 լիցենզիա Ամբերդ գետի վրա ՓՀԷԿ կառուցելու համար: Քասախ գետի Գեղարոտ վտակի վրա 3 փոքր ՀԷԿ-եր կառուցելու լիցենզիաներ համապատասխանաբար տրվել են «Էլ-Կաս», «ԻՓՐԱ», «ԼՈԻՍԱՐՓԻ» ՍՊԸ-ներին:
Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։
Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի դիրքորոշումների ու տեսակետների հետ։
Նոյեմբեր 29, 2013 at 12:24
