ՀՀ բնապահպանության նախարարությունը հերքում է, որ «Խոսրովի անտառ» արգելոցում ծառահատումները ապօրինի էին

ՀՀ բնապահպանության նախարարությունը հերքում է, որ «Խոսրովի անտառ» արգելոցում ծառահատումները ապօրինի էին

ԷկոԼուր

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում ծառահատումները սանիտարական բնույթ ունեին: Որպես պարզաբանում սոցցանցերում տարածված տեսանյութի եւ լուսանկարների` ՀՀ բնապահպանությունը նախարարությունը տեղեկացնում է, որ ծառահատումները կատարվել են  արգելոցի «Խոսրով»  տեղամասի այցելուների կենտրոնի հարակից տարածքի բարեկարգման և ծառատնկման 2014 թ. ծրագրավորված աշխատանքների շրջանակում:

Հիշեցնենք, որ օրերս սոցցանցերում տարածվել են լուսանկարներ հետեւյալ գրությամբ. «Դեկտեմբերի 6-ից Խոսրովի արգելոցի աշխատակիցները ապօրինի հատում են ծառերը, հավանաբար, վաճառքի նպատակով»:

Աղբյուրի համաձայն` սկսվել է աշխատանքների նախախապրաստական փուլը: Նախատեսվում է արմատախիլ անել 50-60 տարեկան նախօրոք հաշվառված չորացած ծիրանենիներ:

Դեկտեմբեր 09, 2013 at 18:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր