Կզբաղվեն Հայաստանի ջրամբարների խնդրով

Կզբաղվեն Հայաստանի ջրամբարների խնդրով

ԷկոԼուր

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում (ԱԻՆ) կստեղծվի աշխատանքային խումբ, որը կհստակեցնի ջրամբարների քանակը, պատկանելությունը, տեխնիկական վիճակը և համապատասխանությունը անվտանգության պահանջներին: Այս որոշումը կայացվեց սույն թվականի դեկտեմբերի 6-ին` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցած «Ջրամբարների պատվարների անվտանգությունը» թեմայով խորհրդակցության ժամանակ: «Եկեք միասին արդյունավետ քննարկում ծավալենք ու միասին աշխատելով փորձենք լուծումներ գտնել: Չէ՞ որ այդ ջրամբարների շուրջ մարդիկ են ապրում, ու եթե, Աստված չանի, մի աղետ պատահի, մենք լուրջ խնդիրներ կունենանք»,- իր ելույթում մասնավորապես ասել է ՀՀ ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը:

Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության, «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության, Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի, Հիդրոմետի, տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի, ԳԱԱ երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչներ:

Հայաստանի ջրամբարների զգալի մասը գտնվում է ջրային տնտեսության պետական կոմիտեի ենթակայության տակ, մյուսները՝ էներգետիկայի նախարարության, Երևանի քաղաքապետարանի կամ մարզային համայնքների:

Դեկտեմբեր 11, 2013 at 11:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր