

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ձևավորված Արագ արձագանքման խումբը սույն թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 10-ը ընկած ժամանակահատվածում արձանագրել է 6 միլիոն դրամը գերազանցող խախտումներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահապանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Խումբը մարզերում հայտնաբերել է փայտանյութի, հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման և ապօրինի ձկնորսության տասը դեպք: Խախտումների վերաբերյալ կազմված արձանագրություններով ՀՀ պետբյուջե մուտք կարվի 857.800 ՀՀ դրամ գումար: 5.337.250 ՀՀ դրամ էլ ՀՀ պետբյուջե մուտք կարվի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի չորս մասնաճյուղերում իրականացված ստուգայցերի հետեւանքով հայտնաբերված խախտումներից:
Դեկտեմբեր 13, 2013 at 16:57



