

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարությունը Արարատի և Արմավիրի մարզերում մեկ ամսում լուծարել և կոնսերվացրել է 25 ապօրինի խորքային հոր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Աղբյուրի համաձայն` լուծարվել է 515լ/վ գումարային ծախսով 12 խորքային հոր և կոնսերվացվել` 280 լ/վ գումարային ծախսով 13 հորատանցք:
Լուծարվել են «Մխչյան ֆիշ», «Ալեքս գրիգ», «Էմի ֆիշ», «Ռոյալ պարադիզ», «Ակվատեխ ավտոմատիկա» ընկերությունների և մի շարք այլ անհատ ձեռներեցների ձկնաբուծարաններում առկա ապօրինի խորքային հորերը: Մարզերում լուծարման և կոնսերվացման է ենթական եւս 20 խորքային հոր, որը պատկանում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին: Ընկերությունը այդ աշխատանքները իրականացնելու նպատակով 2014թ.-ի ծախսային ծրագրերի մասով նախատեսել է ֆինանսական հատկացումներ:
Դեկտեմբեր 16, 2013 at 17:15
