

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարության 09-15.12.2013թ. ժամանակահատվածում իրականացրած շրջայցերի, Նախարարության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 900.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 12 որոշում և հաշվարկվել է 662.0 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 662.0հազ.դր. գումար:
Մանավորապես`
Շիրակի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված բուսական աշխարհի պահպանության խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 18.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված երեք գործերի քննության արդյունքում երեք ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում և հաշվարկվել է 78.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ջրերի վերահսկողության Արարատի և Արմավիրի բաժինների կողմից Արարատյան դաշտի ձկնաբուծարաններում իրականացված համատեղ ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 400.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի հինգ որոշում:
Լոռու տարածքային ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 260.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բնապահպանության նախարարության Գեղարքունիքի տարածքային և ՀՀ ոստիկանության Գավառի բաժինների աշխատակիցների իրականացրած համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
ՀՀ ԲՆ Գեղարքունիքի տարածքային և ՀՀ ոստիկանության Ճամբարակի բաժինների աշխատակիցների համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 6.5կգ. խեցգետինը և 11 հատ «կարաս» տեսակի ձկները սահմանված կարգով կենդանի վիճակում բաց են թողնվել Սևանա լիճ:
Դեկտեմբեր 17, 2013 at 14:47
