

ԷկոԼուր
ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում դեկտեմբերի 19-ին 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է զգացվել: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, նույն օրը ժամը 12:46-ին ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության» գործակալությունից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 11.58-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում՝ Ահար քաղաքից 14 կմ դեպի հարավ-արևմուտք: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ, իսկ հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա:
Դեկտեմբեր 19, 2013 at 16:09
