

ԷկոԼուր
Կենսոլորտային համալիրի ստեղծումը կնվազեցնի հանքարդյունաբերության ազդեցությունը Սյունիքում: Այս մասին ասել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը փետրվարի 21-ին Կովկասի բնության հիմնադրամի տնօրեն Դեւիդ Մորիսոնը հետ հանդիպման ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Դեւիդ Մորիսոնը, անդրադառնալով ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող ծրագրերին, դրական է գնահատել, մասնավորապես, «Խոսրովի անտառ» պետական արգելոցում կառավարման և մարդկային ռեսուրսների բարելավմանն ուղղված աշխատանքների իրականացումը, ինչպես նաեւ «Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծում» ծրագրի շրջանակներում տարվող աշխատանքները: Վերջինս իր տարածքով լինելու է ամենամեծը տարածաշրջանում:
ԿԲՀ–ի տնօրենը բարձրացրել է նաև բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի զարգացման անհրաժեշտության հարցը: ՀՀ բնապահպանության նախարարը տեղեկացրել է, որ նախարարության հեղինակած «Բնության հատուկ պահպանվող տարածքների» մասին ՀՀ օրենքի նախագծում, որը գտնվում է ԱԺ-ում, հատուկ դրույթներ են առանձնացվել էկոտուրիզմի համար, ինչը, ըստ նախարարի, կապահովի խնդրի օրենսդրական կարգավորման հարցը:
2014թ. Հայաստանում բնապահպանական ծրագրերի իրականացման համար ԿԲՀ-ն նախատեսում է տրամադրել 282 միլիոն դրամ:
Փետրվար 24, 2014 at 12:34
