

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարության 2014թ. փետրվարի 10-21-ը ընկած ժամանակահատվածում իրականացրած շրջայցերի ընթացքում բացահայտվել է ապօրինի ծառահատման 5 դեպք: Մասնավորապես՝ Լոռու տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված ապօրինի ծառահատման երկու գործով կայացվել է 100.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 105.98 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման երեք գործով կայացվել է 150.0 հազար դրամի ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում, իսկ փայտանյութի ապօրինի տեղափոխման երկու գործով կայացվել է 200.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ից փետրվարի 17-ը ընկած ժամանակահատվածում նախարարության Արագ արձագանքման խումբը հայտնաբերել էր փայտանյութի ապօրինի տեղափոխման յոթ դեպք: Շրջակա միջավայրին հասցվել էր 416000 դրամի վնաս:
Փետրվար 24, 2014 at 14:13
